Հաճախ Տրվող Հարցեր

Պատվերներ և Առաքում

Պատվիրելու համար ընտրեք ձեզ դուր եկած զարդը, ավելացրեք այն զամբյուղ և անցեք վճարման փուլ։ Պատվերը ձևակերպելու համար կարող եք նաև կապվել մեզ հետ սոցիալական ցանցերով կամ պարզապես զանգահարել։

Այո, կարող եք պատվիրել առանց գրանցվելու։ Սակայն գրանցված օգտատերերը կարող են հեշտությամբ հետևել իրենց պատվերներին և ստանալ հատուկ առաջարկներ։

Այո, կարող եք փոփոխել կամ չեղարկել պատվերը, եթե այն դեռ չի մշակվել կամ հանձնվել առաքման։ Նման դեպքերում խնդրում ենք հնարավորինս շուտ կապվել մեզ հետ։

Երևանում առաքումը սովորաբար իրականացվում է 1-3 օրվա ընթացքում, ՀՀ մարզեր՝ 3–5 աշխատանքային օրում, իսկ միջազգային առաքումները տևում են 2–5 շաբաթ՝ կախված երկրից։

Այո, մենք իրականացնում ենք միջազգային առաքում տարբեր երկրներ։ Առաքման պայմանները կարող են տարբեր լինել՝ կախված հասցեից։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ կարող են կիրառվել մաքսատուրքեր և տեղական հարկեր, որոնք ենթակա են վճարման ստացողի կողմից։

Վճարում

Մենք առաջարկում ենք առցանց վճարման տարբերակներ` բանկային քարտերով (Visa, Mastercard, ArCa), ինչպես նաև, որոշ դեպքերում, հնարավոր է կանխիկ վճարում առաքման պահին։

Այո, կարող եք վճարել այլ արժույթով։ Ձեր սպասարկող բանկը կամ վճարային համակարգն ավտոմատ կերպով կիրականացնի արժույթի փոխարկումը։

Արժույթի փոխարկումը կատարվում է ձեր բանկի կամ վճարային համակարգի կողմից սահմանված փոխարժեքով ու պայմաններով։ Մենք չենք վերահսկում այդ գործընթացը։

Վերադարձ և փոխանակում

Այո, կարող եք դիմել վերադարձի կամ փոխանակման համար՝ սահմանված ժամկետում, եթե զարդը չի օգտագործվել և պահպանել է իր սկզբնական տեսքը։ Ավելի մանրամասնը կարող եք կարդալ «Վերադարձ և փոխանակում» բաժնում

Եթե ստացել եք վնասված կամ թերի զարդ, խնդրում ենք անմիջապես կապվել մեզ հետ՝ կցելով համապատասխան լուսանկարներ։ Մենք կփոխարինենք, կվերանորոգենք կամ կփոխհատուցենք արժեքը՝ առանց ձեր կողմից որևէ լրացուցիչ ծախսի։

Նյութեր և խնամք

Մեր զարդերը պատրաստված են բացառապես բարձրորակ նյութերից՝ հիմնականում 925 հարգի արծաթից, ինչպես նաև 14 և 18 կարատանոց ոսկուց։ Բոլոր զարդերը ձեռագործ են։

Մեր զարդերը պատրաստված են բարձրորակ, հիպոալերգեն նյութերից և հարմար են զգայուն մաշկ ունեցող մարդկանց համար։ Այնուամենայնիվ, օրգանիզմի անհատական ռեակցիաները չեն բացառվում։

Խորհուրդ ենք տալիս խուսափել զարդերի անմիջական շփումից ջրի, օծանելիքի, քսուքների և քիմիական նյութերի հետ։ Պահպանեք դրանք առանձին տուփերում և պարբերաբար մաքրեք փափուկ կտորով կամ հատուկ խնամքի միջոցներով։

Այո, արծաթե զարդերը ժամանակի ընթացքում կարող են մգանալ կամ սևանալ՝ օդի, խոնավության և մաշկի հետ շփման արդյունքում։ Սա բնական գործընթաց է, և զարդի նախնական փայլը հեշտությամբ կարելի է վերականգնել մաքրման միջոցով։

Այլ հարցեր

Այո, մենք ընդունում ենք անհատական պատվերներ, սակայն միայն ոսկյա զարդերի համար։ Կարող եք մեզ ուղարկել ձեր գաղափարը կամ ցանկալի դիզայնը, և մենք սիրով կիրագործենք այն։

Այո, մեր բոլոր զարդերն առաքվում են գեղեցիկ զարդատուփով և նվերային փաթեթավորմամբ՝ միանգամից նվիրելու համար պատրաստի տեսքով։

Ներկայումս մենք գործում ենք առցանց ձևաչափով, սակայն ապագայում նախատեսում ենք բացել նաև ֆիզիկական խանութ-սրահ։

Մատանու չափը կարող եք որոշել մեր կայքում տեղադրված հատուկ չափման աղյուսակի միջոցով կամ մոտենալով ցանկացած ոսկերչական խանութ։ Դժվարանալու դեպքում կարող եք կապվել մեզ հետ, և մենք սիրով կօգնենք ձեզ գտնել ճիշտ չափը։

Եթե օգտագործման ընթացքում զարդը վնասվել է, խնդրում ենք կապվել մեզ հետ։ Մենք կգնահատենք վնասվածքի աստիճանը և կառաջարկենք վերանորոգման հնարավոր տարբերակներ։

Այո։ Քանի որ «Արևի զարդեր»-ի յուրաքանչյուր զարդ պատրաստվում է ձեռքով և անհատական կերպով, վերջնական կշիռը կարող է մի փոքր տարբերվել կայքում նշված կշռից։ Սա բնական առանձնահատկություն է ձեռագործ զարդերի համար։

Դեռ հարցեր ունե՞ք։

Մեր թիմը պատասխանում է 24-48 աշխատանքային ժամվա ընթացքում։

Կապ մեզ հետ